Հոգեբանությունը սկիզբ է առել 'Психея' Հոգի եւ "Логос" Գիտություն բառերից ... Ես ձեզ չեմ ուզում ծանրաբեռնել հոգեբանական Պատմությունով, այլ կկիսվեմ նրա Ճյուղերով ինչը միարժամանակ հասկանալի կլինի և հետաքրքիր: Հիմա փորցեմ կարճ ներկայացնել թե ինչ է հոգեբանությունը: Հոգեբանություն - գիտություն, որն ուսումնասիրում է մարդու հոգեկան կյանքը `ընկալումները, հիշողությունը , մտածողությունն ու երեւակայությունը, զգացմունքներն ու փոխհարաբերությունները, խառնվածքն ու բնավորությունը, եւ հոգեկան կյանքի բազմաթիվ այլերեւույթներ, ուրեմն հոգեբանության առաջին եւ ամենալավ ուսուցիչը կյանքն է, որով մենք ապրում ենք եւ որի միջոցով ճանաչում շրջապատող աշխարհը, մեր հարազատներին, ընկերներին, ինքներս մեզ, մտնում տարաբնույթ ընկերական, մտերմական, ուսումնական, աշխատանքային հարաբերությունների մեջ. Մենք արդեն որոշակի պատկերացումներ ունենք մարդու ճանաչողական, իմացական պրոցեսների մասին, անգամ կարող ենք դրանց որոշակի որակավորումներ տալ. Մեկի մասին ասում ենք, որ ուժեղ կամք ունի, մյուսին ասում ենք, քաջ է, անվախ, համարձակ, իսկ մյուսը վախկոտ "կատու" է "մայրիկի բալիկ է" Կամ բարդ հարց լուծելու առիթով մենք անպայման դիմում ենք այն մարդուն, որը սուր միտք ունի, տրամաբանող է, ունի կազմակերպական ընդունակություններ եւ այլն..