Զգուշացում
ֆոբիայի բուժմամբ պետք է զբաղվի հոգեբանը: ! Բուժման ունիվերսալ միջոց գոյություն չունի
Այսուհանդերձ, մինչեւ բժշկին դիմելու որոշում ընդունելը հոգեբանը ֆոբիաներով տառապող մարդկանց խորհուրդ է տալիս անել հետեւյալ թեստ - վարժությունները, որն անշուշտ կարող է թեթեւացնել նրանց վիճակը եւ նույնիսկ ազատել անիմաստ վախերից.
Օրը երկու անգամ, տանը միայնակ լինելով, մեջքը ուղիղ, աթոռին նստած, բարձրաձայն պատմել ինքնակենսագրությունը, հատկապես սիրած եւ չսիրած բաները:
Այս վարժությունը գիտակցական մակարդակ է դուրս բերում մարդու թաքնված վախերը եւ ֆոբիաները:
Այս վարժությունը գիտակցական մակարդակ է դուրս բերում մարդու թաքնված վախերը եւ ֆոբիաները:
Ֆոբիաների բուժման ամենատարածված եղանակը կայանում է նրանում, որ հիվանդին աստիճանաբար «մոտեցնում են» իր վախի առարկայի հետ, ռելակսացիայի եւ կոգնիտիվ - վարքային թերապիայի մեթոդների համադրական օգտագործմամբ: Այս տեխնիկան հայտնի է որպես սիստեմատիկ դիսենսիբիլիզացիա . Օրինակ, եթե մարդը վախենում է շներից, ապա անհրաժեշտ է աստիճանաբար նրան մոտեցնել շանը. սկզբում երախակալով եւ վզակապով, հետո առանց երախակալի, իսկ հետո արդեն նաեւ առանց վզակապի: «Մոտեցման» գործընթացը կարելի է սկսել միայն այն բանից հետո, երբ հոգեբանը բացահայտել է վախի պատճառը, անցկացրել է ուղղիչ գործողությունների համալիր եւ սովորեցրել է հիվանդին ռելակսացիայի հմտությունները:
Ինչ վերաբերում է բարձրության վախին, այստեղ մարդուն կօգնի արծաթի նիտրատը: Այս միացությունը կարող է արդյունավետ լինել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի անվախ դառնալ: Այն խթանում է այնպիսի հորմոնների արտադրություն, որոնք ինքնավստահություն են հաողորդում:
Իսկ նրանց, ովքեր վախենում են մթությունից, կօգնի ֆոսֆորը: Ակոնիտն օգտակար կլինի նրանց համար, ովքեր վախենում են մահից: Բնականաբար, խոսքը գնում է ոչ թե պարզապես մահից վախենալու մասին, այլ մահվանն առնչվող կպչուն մտքերի մասին:
Որպես կանոն, յուրաքանչյուր ֆոբիայի համար կարելի է գտնել այնպիսի միջոց, որն արդյունավետ կլինի: Բուժման տեւողությունը կախված է նրանից, թե որքան ուժեղ է վախի զգացումը: