Զրուցակիցը մատներով տրորում Է ականջաբլթակը
_Նրան դուր չի գալիս այն, ինչի մասին որ դուք խոսում եք, նա փորձում է չեզոքանալ ձեր խոսքերից. Ականջը մարդու օրգանիզմի փոքրացված նմանակն է ... բայց ոտքերով դեպի վերեւ, այդ պատճառով էլ ականջաբլթակը համապատասխանում է գլխին. Ականջի մերսումը բավականին ընդունված եւ հարգված մեթոդ է շատ ժողովուրդների բժշկության մեջ, դա բարենպաստ ազդեցություն է թողնում գլխի եւ ուղեղի վրա. Բոլորին հայտնի է, որ ականջաբլթակների ծակումը ականջօղեր հագցնելու համար կարող է լավացնել տեսողությունն ու լսողությունը, բայց կարող է եւ դրանք վատացնել ամեն ինչ կախված է անցքերի տեղավորումից.
Ձեռքի ափերը ծնկներին դրված
_ Դա խոսում է լարված հետաքրքրության մասին տեղի ունեցածի նկատմամբ։ Ծնկոսկրի ամենավերևի կետը պատասխանատու է ավշաստեղծման համար։ Երբ որ ձեռքի ափը ջերմացնում է այդ կետը, օրգանիզմը թարմանում է, քանի որ լճացած ավելը (լիմֆան) սկսում է շարժվել, «մղվում է» երիկամի մեջ և զտվում։ Այլ կերպ ասած` մարմինը ձերբազատվում է թափոնից, որը հեռացվում է լիմֆայի կողմից։ Հասկանալի է, որ այդպիսի դիրքով մարդը պայծառ է մտածում։ Պատահական չէ, որ Բուդդային պատկերում են ոչ միայն նստած լոտոսի դիրքով, այլև ձեռքի ափերը ծնկներին դրած։ Դրա համար էլ, երբ մարդը ձեռքի ափերը դնում է ծնկներին, ապա ոչ միայն աշխույժ հետաքրքրություն է դրսևորում իրադրության, կատարվածի նկատմամբ, այլև ձգտում է ուժեղացնել, ակտիվացնել իր մտավոր ընդունակությունները, որպեսզի ավելի լավ հասկանա կատարվածը։