Ժեստերի լեզուն
Ամենամեծ սխալներից մեկը, որը թույլ են տալիս նորեկները մարդու ժեստերը ուսումնասիրելիս, ձգտումն է մեկնաբանել տվյալ ժեստը առանձին `մնացած ժեստերից եւ իրավիճակից անկախ: Օրինակ, ծոծրակը քորելը հազար ու մի բան կարող է նշանակել, թեփ, քրտնածություն, սուտ խոսել, անվստահություն կամ մոռացկոտություն: Կամ եթե ձմեռային ցուրտ մի օր ավտոբուսի կանգառում դուք տեսնում եք խաչված ոտքերով, ամուր խաչված ձեռքերով եւ գլուխը կախած մի մարդ, ապա ավելի հավանական է, որ նա ուղղակի սառել է, այլ ոչ թե դա վկայում է նրա քննադատական վերաբերմունքի մասին ինչ - որ բանի հանդեպ : Սակայն եթե մարդը ճիշտ նույն դիրքով նստած է ձեր առջեւ բանակցությունների սեղանի շուրջ գործարքի կնքման ժամանակ, ապա նրա ժեստերը բացահայտորեն նշանակում են բացասական եւ պաշտպանողական վերաբերմունք ստեղծված իրավիճակում: Այնպես որ, եկեք պայմանավորվենք, որ առանձին ժեստերին պետք չէ միշտ վերաբերվել որպես նույն նշանակությունն ունեցող մի բան , այլ դրանք մեկնաբանելիս դուք ինքներդ պետք է կողմնորոշվեք, կախված իրավիճակից եւ հանգամանքներից:
ժեստերի մանրամասն բացատրությունը Հաջորդիվ...