1. Ընդունա՞կ եք ծիծաղել սեփական թերությունների վրա ա. իհարկե, առողջ ինքնաքննադատությունը խորթ չէ ինձ. - 1 բ. ոչ, ինձ միայն դա էր պակաս. - 3 գ. նեղ շրջանակում` միգուցե, բայց ոչ հասարակության մեջ: - 2
2. Կհանդգնե՞ք համարձակ հագուստ հագնել ա. բնավ, կազմվածքս այն չէ - 3 բ. այո - 1 գ. թերևս միայն դիմահանդեսի ժամանակ - 2
3. Ըստ ձեզ` ի՞նչն է կարևոր համատեղ կյանքում ա. փոխադարձ հարգանքը - 2 բ. ընդհանուր ծախսերի արդյունավետությունը - 1 գ. միասին լինելու հանգամանքը - 3
4. Կարո՞ղ եք ապրել աշխարհից կտրված վայրում ա. ամեն ինչ հնարավոր է - 1 բ. ոչ մի դեպքում - 2 գ. այո, համենայն դեպս` այնտեղ ինձ ոչ մեկը չի անհանգստացնի - 3
5. Կգայթակղվե՞ք գումար աշխատելու առաջարկով ա. միայն կանխավճար ստանալու դեպքում - 1 բ. այո, ինչու ձեռքից բաց թողնել նման հնարավորությունը - 3 գ. ոչ, ավելորդ գլխացավանք է - 2
6. Եթե գործը գլուխ չի գալիս, մեղադրու՞մ եք մերձավորներին ա. այո, եթե մեղավոր են - 3 բ. միայն հոգուս խորքում - 1 գ. բոլորիս էլ մեղադրում եմ - 2
7. Մի՞շտ եք ձգտնում առաջինը լինել ա. այո, միայն առջևից գնացողն է հաջողության հասնում - 3 բ. ոչ, դա մեծ լարվածություն կլինի ինձ համար - 1 գ. շատ քչերին է ամեն ինչ միանգամից հաջողվում - 2