Պատմություն
Հոգեբանության նախապատմությունը սկսվում է անտիկ ժամանակներից, երբ փիլիսոփաները իրենց աշխատություններում փորձում էին պարզել հոգու բնույթը. Հնագույն տեսությունները, որոնք կոչված էին բացատրել մարդու վարքը, որպես դետերմինանտ էին ընդունում մարդու էության նկատմամբ արտաքին որոշակի գործոն, օրինքկ, «ստվերը», որը բնակվու է մարմնում եւ լքում այն մահից հետո. Ալկմեոնը առաջինը ենթադրեց, որ հոգու «օրգանը» հանդիսանում է ուղեղը. Արիստոտելը խոսեց մարմնի եւ հոգու անբաժանության մասին. Նրա կարծիքով գոյություն ունի հոգու երեք տեսակ, բուսական, կենդանական եւ բանական, եւ մարդու մոտ այդ երեքը համագոյակցում են. Երկար ժամանակ տիրապետող էր այն տեսակետը, որ մարմնի եւ հոգու բնույթները լիովին ուրիշ են եւ հոգին կարող է ազդել մարմնի վրա, բայց ոչ հակառակը [1]. Ֆրանսիացի գիտնական Դեկարտը (1596 -1650) համարում էր, որ հոգին եւ մարմինը տարաբնույթ են եւ գործում են տարբեր օրենքներով. Ըստ Դեկարտի մարմինը նյութական է եւ գործում է մեխանիկայի կանոններով. Հոգին ոչ նյութական է, նրա հիմնական հատկությունը մտածելու, հիշելու եւ զգալու կարողությունն է. Դեկարտը առաջ քաշեց այն միտքը, որ ոչ միայն հոգին կարող է ազդել մարմնի վրա, այլեւ մարմինը, հոգու. «Հոգեբանություն» տերմինը առաջին անգամ օգտագործվել է 16 - րդ դարում, իսկ հոգեբանությունը, որպես գիտություն, կայացել է 18-19 - րդ դարերում, երբ դրա ուսումնասիրման առարկայի սահմանները լայնացան, եւ բացի սեփական գիտակցական գործընթացների եւ երեւույթների մասին ինքնադիտման միջոցով ստացված տվյալներից, սկսվեցին դիտարկվել նաեւ անգիտակցական երեւույթները, այլ մարդկանց վարքը, գործունեությունը ուսումնասիրման նոր մեթոդների շնորհիվ. Այդ ընթացքում «հոգի» բառը գիտության մեջ իր տեղը զիջեց «գիտակցություն» տերմինին. Հոգեբանությունը դարձավ գիտություն գիտակցության մասին. Հոգեբանության պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տասնութերորդ դարից սկսած քննարկվում էր հոգեբանական գիտելիքների կայաց ¬ ման հիմնահարցը, որին զուգահեռ կուտակվում էին ռացիոնալ եւ էմպիրիկ հոգեբանու ¬ թյան մասին պատկերացումները: 19 րդ դարում ի հայտ եկան տարբեր հոգեբանական լաբորատորիաներ եւ իրականացվեցին առաջին էմպիրիկ հետազոտությունները, որոնք կոչվեցին փորձարարական, թեեւ, ըստ էության, այդպիսին չէին: Առաջին լաբորատորիայում, որը հիմնադրել է Վ. Վունդտը, կիրառվել է փորձարարական ինտրոսպեկցիայի մեթոդը. Միեւնույն ժամանակ Լ Ֆեխները մշակել է հոգեֆիզիկական փորձի կառուցման հիմքերը, որոնք դիտարկվում էին իբրեւ փորձարկվողի զգայությունների վերաբերյալ տվյալների հավաքագրման միջոց `կապված առաջադրվող ազդակների ֆիզիկական բնութագրիչների փոփոխման հետ: Վերոհիշյալ նախագծերը չէին հանդիսանում հենց փորձարարական, քանզի հետազոտական նպատակները ª չափումը կամ սուբյեկտիվ սանդղակի կազմումը, պատճառահետեւանքային վարկածի ստուգումը, չէին միահյուսվում մեկ ընդհանուր հետազոտական նպատակի մեջ. Այս առիթով տեղին է հիշատակել Գ Էբինհաուզին, ով , ուսումնասի ¬ րելով մտապահման եւ մոռացման օրինաչափությունները, հանգել է ժամանակակից հո ¬ գեբանությունում ընդունված փորձարարական չափանիշներին: Էմպիրիկ հոգեբանու ¬ թյունում գիտակցության հետազոտման պատմությունը ցույց է տալիս, որ հոգեբանա ¬ կան տվյալների ստացման մի շարք հատուկ եղանակների բացահայտմանը նախորդել են փորձարարական ներգործությունների նախագծերի մշակումը: Փորձարարական հոգեբանության լիարժեք ուսումնասիրությունը ենթադրում է նաեւ Վ. Վունդտի, Գ. Էբինհաուզի եւ Լ. Ֆեխների մասնագիտական կայացման կենսագրական ուղու իմացություն: Առաջին հոգեբանական փորձարարական լաբորատորիայի հիմնադիր հոգեբան եւ ֆի ¬ զիոլոգ Վ. Վունդտը ծնվել է 1832 թ. օգոստոսի 16 ին, Գերմանիայի Բադեն քաղաքում: 19 րդ դարի հիսունականների սկզբներին Հայդելբերգի, Թյուբինգենի եւ Բեռլինի համալ ¬ սարաններում ուսումնասիրում է բժշկագիտություն / բժշկու ¬ թյուն: 1855 թ. ստանում է դոկ ¬ տորի աստիճան: Միառժամանակ դասախոսում է Հայդելբերգի համալսարանում, որպես լաբորանտ աշխատում Հերման ֆոն Հելմհոլցի մոտ: Այդ շրջա ¬ նում արդեն իսկ սկսում է հետաքրքրվել հոգեֆիզիոլոգիական եւ հոգեբանական խնդիր ¬ ներով: 18581862 թթ. հրա ¬ տարակում է զգայությունների մասին հոդվածների շարք, որ ¬ տեղ նշում է, որ հոգեբանու ¬ թյունը գիտություն է բնության մասին, հետեւաբար այն պետք է կիրառի բնագիտական մեթոդներ: Այս հոդվածնե ¬ րում նա առաջին անգամ կիրառում է փորձարարական հոգե ¬ բանություն հասկացությունը: 1863 թ. լույս է տեսնում Վունդտի Դասախոսություններ մարդու եւ կենդանիների հոգու մասին, 18731874 թթ `Ֆիզիո ¬ ¬ լոգիական հոգեբանու թյան հիմունքներ գիրքը. 1875 թ. Վունդտը դառնում է լայպցիգ ¬ յան համալսարանի փի ¬ լիսոփայության պրոֆեսոր. 1879 թ Լայպցիգում հիմնում է առաջին հոգեբանական լա ¬ բորատորիան, որտեղ փորձարարական մեթոդներով հետա ¬ զոտվում էին զգայություննե ¬ րը, հակազդման օրինաչափությունները, ուշադրությունը, զուգորդումները (ասոցիա ¬ ցիաները), մարդու պարզագույն զգացմունքները: 1881 թ. Վունդտը հիմնադրում է Փի ¬ լիսոփայական ուսմունքներ պարբերականը, որը 1906 թ. վերանվանում է Հոգեբանա ¬ կան ուսմունքներ անվանմամբ: Նա գտնում էր, որ փորձա ¬ րարական հետազոտության կարելի է ենթարկել միայն պարզագույն հոգեկան գործըն ¬ թացները `զգայությունը, ընկա ¬ լումը, սակայն առավել բարդ հոգեկան երեւույթներ, ինչ ¬ պիսիք են հիշողությունը, մտա ¬ ծողությունը, որոնք կապված են բազմաթիվ հասարակա ¬ կան մշակութային գործոնների հետ, անհրաժեշտաբար պետք է դիտարկվեն պատ ¬ մամշակութային համատեքստում. 19001920 թթ հրատարակվում է մշակութապատ ¬ մական հոգեբանությանը վերաբերող Ժողովուրդների հոգեբանություն տասհատոր ¬ յակը, որտեղ նա անդրադառնում է մշա ¬ կույթի պատմական զարգացման եւ մարդու հոգե ¬ կանի փոխհարաբերությունների բազ ¬ մաթիվ խնդիրների: Գերմանացի հոգեբան, փիլիսոփա, հոգեֆիզիկայի հիմնադիր Լ. Ֆեխները ծնվել է 1801 թ, Գերմանիայում. 1817 թ. ընդունվում է Լայպցիգի համալսարանի բժշկական ֆա ¬ կուլտետ, որտեղ դասախոսություն էր կարդում Վեբերը, որի ազդեցությունն ակնհայտո ¬ րեն նկատելի է Ֆեխների հետագա գիտական գործունեության մեջ: Ֆեխներն ուներ գի ¬ տական հետաքրքրությունների մեծ շրջանակ: Նա հետաքրքրվում է փիլիսոփայական խնդիրներով, ուսումնասիրում եւ դասավանդում ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա: 30 ականների վերջերին նրան սկսում են հետաքրքրել զգայությունների հետ կապված խնդիրներ: 1835 թ. Ֆեխները դառնում է Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր: 1844 թ. առողջական վիճակի պատճառով Ֆեխներն ազատվում է աշխատանքից: Այդուհան ¬ դերձ, հետագայում նրա առողջությունը լավանում է եւ մնում հարաբերականորեն կայուն մինչեւ նրա կյանքի վերջը: Գերմանացի հոգեբան Գ. Էբինհաուզը առաջինն էր, ով հրաժարվեց ինտրոսպեկցիայից եւ առաջադրեց հոգեբանական հետազոտություններում կիրառել օբյեկտիվ մեթոդը: Նա նաեւ բացահայտեց հմտությունների ուսումնասիրման փորձարարական ուղին, որը շարունակում է բիհեվիորիստների կողմից առաջ քաշված օբյեկտիվության հասկացումն այլ հիմքերի վրա: Բիհեվիորիստական հետազոտություններն առաջնային ուշադրություն էին դարձնում խթանիչ գործոններին, սակայն անտեսում էին անբացատրելի եւ արտաքին դիտարկման համար անհասանելի հիմնարար գործընթացների հոգեբանական դիտարկումը: Անհրաժեշտություն է առաջանում տարբերակել հոգեբանական եւ ֆի ¬ զիկական (ենթադրվում է նյութական գործողության) պատճառականությունները, որպեսզի անարդարացիորեն չնույնականացվեն բիհեվիորիստական եւ հոգեբանական գիտափորձերը, որոնցում գործող պատճառային եւ խթանիչ գործոնները մեկնաբանվում են տարբեր ձեւերով: Նման տարբերակումը բազ ¬ մաթիվ վեճերի առիթ է ստեղծել հոգեբա ¬ նական փորձարկման ոլորտում, ինչը հանգեցրել է փորձարարական եւ ոչ փորձարարա ¬ կան հոգեբանությունների հակադրմանը: Նույնիսկ ժամանակակից հոգեբանությունում այլ երանգավորում ստանալով `այդ բանավեճը շարունակվում է: Իբրեւ նման վեճի դրա ¬ կան ելք կարելի է դիտարկել `• հոգեբանությունում գիտականության չափանիշների եւ փորձարարական կապերի կա ¬ յացումը, • ռեֆլեքսիայի բովանդակային ամբողջականացման անհրաժեշտությունը տարբեր մե ¬ թոդների միջոցով հոգեբանական իրականության մտովի վերակառուցման արդյուն ¬ քում, • շատ երկրներում, այդ թվում եւ Հայաստանում հոգեբանության դպրոցի այժմյան վերակառուցումը եւ նոր մոտեցումների (հումանիտար) ներմուծումը: Լայպցիգը հատուկ տեղ է գրավում փորձարարական մեթոդի կայացման պատմությունում: Այդ ժամանակաշրջանում հայտնի է նաեւ Լ. Ֆեխների աշխատանքների մասին, ով հոգեբանությունում ներմուծել է զգայությունների չափման երեք դասական մեթոդ ¬ ներ: Նա նաեւ ձեւակերպել է հոգեֆիզիկական օրենքի սահմանումը. զգայության ուժի լո ¬ գարիթմական աճը կապված է ազդակի ուժի հետ: Ֆեխներյան մեթոդիկաները հետա ¬ գայում անվանվել են շեմային չափումների դասական մեթոդներ, որոնց միջոցով հնա ¬ րավոր դարձավ զգայության սուբյեկտիվ սանդղակի կառուցումը: . Վ Վունդտը, ով փորձը համարում է ցածրագույն գործընթացների ուսումնասիրման մեթոդ , բարձրագույն գործընթացների ուսումնասիրման համար առաջադրում է այլ առարկա `Ազգերի հոգեբանություն (Die Volkerpsychologie): Փորձարարական մեթոդի համար նա կիրառում է երկու չափանիշներ, որոնք լրացնում են ինտրոսպեկցիայի մեթո ¬ դը: 1. Պայմանների չափագրում, որը տարբեր հետազոտությունների տվյալների համեմատման հնարավորություն կտա: 2. Ցուցանիշների վերլուծական համեմատում, ինչը հնարավորություն է տալիս սուբյեկտիվ իրականության ամբողջական նկարագրությունից անցնել փոփոխականների առանձնացմանը: Այսպիսով, վերահսկվող պայմաններում գործընթացների վերլուծական համեմատումը եւ արդյունքների վերարտադրողությունը ծառայեցին որ ¬ պես բացատրական հոգեբանու ¬ թյանն անցման չափանիշ: Հոգեբանությունում գիտականության չափանիշն էականորեն փոխվեց: Այնուամենայ ¬ նիվ, ինչքան էլ ուսումնասիրման առարկայի վերաբերյալ տարաձայնություններ կային վյուրցբյուրգյան դպրոցում կամ գեշտալտ հոգեբանությունում, ֆունկցիոնալիզմի կամ բիհեվիորիզմի սահմաններում, փորձարկման մեջ այս ուղղություններն ունեին նույն սկիզբը: Այս ընդհանրությունը տանում է տեսական հիմնավորումներից դեպի փորձա ¬ րարական բեռնվածություն, հիմքում ընկած գործընթացների մասին պատկերացումնե ¬ րից դեպի փորձարարական վերահսկման միջոցների կիրառում, պատճառահետեւան ¬ քային հարաբերակցման ընդհանրացում եւ մեկնաբանում. ՀՀԳՄ - Հայ հոգեբանների գիտական միավորում, հիմնվել 2011 թ նոյենբերի 30 - ին, Նախագահ `ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյան