ՍուտՄեր առօրյա կյանքում մենք հաճախ ենք բախվում ստի և կեղծիքի հետ,և մեզանից ոչ ոք ապահովագրված չէ այդ երևույթի զոհը դառնալուց: Սուտը բավականին դժվար բացատրելի ֆենոմեն է, սակայն որքան հնարավոր է կարճ և հասկանալի կերպով կփորձեմ ներկայացնել ձեզ:
Ինչպես գիտենք արդեն 1875թ.- ից ստեղծվել է “ստի դետեկտորներ”-ը և արդեն մեծ զարգացում ստացել մեր օրերում, որոնք հիմնված են զարկերակի չափման, քրտնարտադրության,թքարտադրության և ձայնի տատանման չափումների արդյունքների վրա: Սակայն լիովին նույնիսկ այս սարքերի տվյալների վրա չի կարելի վստահ լինել, որովհետև կան մարդիկ ովքեր լավ պատրաստված են և նույնիսկ կարողանում են խաբել այդ սարքերին: Ինչպես արդեն նշել եմ անցած գրառումների մեջ, սուտը նաև հնարավոր է հասկանալ միմիկա և դիմաղաղ ասվածով, ինչպես նաև ավելացնեմ մի քանի հավելումներ, որոնք օգտակար կլինեն: Բայց եկեք միանգամից չքննադատենք ''Սուտ" ասվածը, քանզի մեր կյանքում բոլորս էլ ստել ենք, բաից լինում են իրավիճակներ երբ սուտը ընկալվում է որպես հարգանքի դրսևորում, որը ուղղված է դիմացինին ցավ չպատճառելուն, հետևաբար դուք գնահատում էք դիմացինին, այնպես, որ սուտ ասվածը ոչ բոլոր կողմերից է բացասական: Ձեզ կուզենաի ներկայացնել նաև Արմինե Բեքարյան-ի կարծիքը որտեղ ավելի հստակ է ներկայացված "Առաքինի սուտը կարելի է բաժանել երկու տիպի. առաջինի դեպքում ստի օբյեկտը և բարօրության օբյեկտը համընկնում են, մյուս դեպքում՝ տարբեր են։ Մի դեպքում ստում են մարդուն նրա իսկ շահերից ելնելով, երկրորդ դեպքում՝ խաբում են ինչ-որ մեկին կամ ոմանց,երրորդ անձին կամ անձանց լավություն անելու նպատակով։ Երրորդ կողմի փոխարեն կարող են հանդես գալ ինչպես որևիցե անձ կամ վերացական մեկը, կամ էլ անգամ սեփական եսը, որի նպատակները արդարացի են թվում հասարակության մեծամասնությանը։" Ինձ թվում է հասկացաք, որ առանց ստի հնարավոր չէ ապրել և պետք չէ բացասական տրամադրվել: իսկ հիմա կցանկանաի բերել մի քանի օրինակ խոսակցական գաղափարից, որի միջոցով կարող եք տարբերել սուտը չշտից:
Այսպիսով, մի բան վստահ կարող ենք ասել, որ բացահայտել դիմացինի սուտը նշանակում է ոչ թե հիմնվել միայն մեկ նշանի վրա,այլ հաշվի առնել այդ բոլոր նշանների համադրությունը, նոր գալ ինչ-որ եզրակացության, բայց նույնիսկ այդ դեպքում կարող ենք սխալվել մեր վերլուծությունների մեջ, քանի որ մարդիկ անհատականություն են: |
|