Ձեր զրուցակիցը ձեռքի ափերը կամ բռունցքները դրել է գոտկատեղին կամ ազդրերին
_ Նա ձեր նկատմամբ ագրեսիվ, թշնամաբար է տրամադրված. Ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ հակառակը, ընդունելով այդպիսի դիրք, մարդը ձգտում է իջեցնել գրգռվածությունը, նյարդայնությունը, ագրեսիվությունը, ավելի շուտ այն բանից հետո, երբ որ դուք նրան հիշեցրել եք նրա համար խոցելի, տհաճ խոսակցության մասին. Մարդու ամեն կողքի վրա տեղաբաշխված են շրջագծային տեղամասեր, որոնք կապված են երիկամների հետ. Եվ երբ նյարդայնացած մարդը ձեռքերը կանթում է, ապա նրա ձեռքի ափերը ստեղծում են բիոմագնիսական կոնդենսատոր. Երիկամները հայտնվում են ափերի «կոնդենսատորի թերթիկների» միջեւ, նրանց աշխատանքը ուժեղանում է. Այդ պատճառով էլ արյունը արագորեն է մաքրվում, զարկերակային ճնշումը իջնում է. Այս պարագայում մարդը ձեռք է բերում ցանկալի հանգիստը.
Մարդը կրծքի վրա խաչաձևել Է ձեռքերը
_ Այդպես են ներկայանում ագրեսիվ տրամադրությունները։ Յոգերի և տիբեթական բուժարարների կարծիքով, խաչաձևելով ձեռքերը կրծքի վրա, մարդը պաշտպանվում է արտաքին ազդեցություններից։ Այնպես որ, ոչ մի դեպքում զրուցակցին ագրեսիվության մեջ չի կարելի կասկածել։ Սակայն երբ այդ ընթացքում նա ձեռքի ափերը մտցնում է թևատակի խոռոչները, ապա դրանով նա խթանում, ուժեղացնում է մարմնի արյունադարձ անոթները և զարկերակը։